Կենտրոնական ընտրականա հանձնաժողովում (ԿԸՀ) ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել։
2008-02-24 07:24
«ՀՀ նախագահի 2008թ.-ի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ստորագրման ժամանակ իմ կողմից ներկայացված հատուկ կարծիքում նշված խախտումները, ինչպես նաեւ ՀՀ ընտրական համակարգում դեռեւս 1995թ.-ից արմատավորված եւ մինչ օրս շարունակվող ընտրակաշառքը, տարբեր տեսակի բռնությունները եւ թերությունները ինձ բերել են այն համոզման, որ ՀՀ-ում գոյություն ունեցող ընտրական համակարգը լրջագույն եւ արմատական բարեփոխումների կարիք ունի»,- ասվում է հայտարարության մեջ։
Համլետ Աբրահամյանը մեզ հետ զրույցումնշեց, թե համաձայն չի ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորների հայտարարության մեջ նշվող կարծիքին, թե 2008թ.-ի նախագահական ընտրությունները լավագույնն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ։
Ի դեպ, ԿԸՀ-ում «Օրինաց երկրի» եւ «Ժառանգության» ներկայացուցիչները նիստին ներկա չէին։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է։
Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio