ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ, ԿԸՀ հրապարակած արդյունքներով նախագահական ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ բանակցություններ են վարվում նախագահի ընդդիմադիր թեկնածուների հետ համագործակցության շուրջ։ 2008-02-27 07:07
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վարչապետին հարցրեց, թե ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը ընդիմադիր ուժերի հետ համագործակցության փետրվարի 26-ին իր հնչեցրած առաջարկն իրագործելու ուղղությամբ։
«Ես երեկ իմ ելույթում ասել եմ, թե ինչպիսի համագործակցություն եմ առաջարկում՝ ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում։ Խնդրեմ, ովքեր պատրաստ են համագործակցության, պատրաստ են արձագանքելու այդ կոչին, մենք գործնական հարթություն կբերենք, կսկսենք գործնականում քննարկել»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ արձագանքներ կան նաեւ ընդդիմադիր ուժերի կողմից։ «Դուք էլ կարձագանքեք, ձեզ հետ էլ կաշխատենք»,- ասաց վարչապետը «Ժառանգության» պատգամավորին։
«Արձագանքողներ եղել են եւ՛ արտախորհրդարանական ուժերից, եւ՛ թեկնածուներից»,- նիստից հետո լրագրողներից հետո զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։
«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Մարտիրոսյանը, հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանին հարցրեց ընտրության օրն ու հետընտրական շրջանում «Ժառանգության» պատգամավորների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնության մասին։ Պատգամավորն ասաց, որ իր եւ իր գործընկերների նկատմամբ բռնություն իրականացրած ոստիկանները չեն պատժվել։ «Ինչպե՞ս եք պատկերացնում օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի կիրառումը գործնական աշտում»,- հարցրեց Մարտիրոսյանը։
Սերժ Սարգսյանն ասաց, որ տեղեկություններ չունի պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության փաստի համար հարուցված քրեական գործի մասին։ «Ես չգիտեմ, ու՞մ նկատմամբ է այդպիսի բռնություն կիրառվել»,- հարցրեց վարչապետը։
«Ձեր առջեւ կանգնած է այդ պատգամավորներից մեկը»,- ասաց Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ դեպքի առիթով հարուցվել է քրաեկան գործ։ «Սակայն իմ կարծիքով, գուցե նաեւ սուբյեկտիվ, գործը դանդաղ ընթացք է ստացել»,- ասաց պատգամավորը՝ պատմելով, որ «ժառանգության» անդամներ Վարդան Խաչատրյանի, Զարուհի Փոստանջյանի եւ իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանները չեն պատժվել։
«Ես խոստանում եմ, որ այսօր իսկ տեղեկություններ կստանամ, թե ինչպիսի բռնություն են ձեր նկատմամբ իրականացրել, կճշտեմ, թե որտեղ է հարուցված քրեական գործ եւ անպայման կխնդրեմ իրավապահաներին, որպեսզի արագացնեն այդ քրեական գործի քննությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը
|
|
|
| « Փետրվար 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|