Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.02.09
Գլխավոր  >  Լուրեր
Երեւանի Հյուսիսային պողոտայում ամենօրյա դարձած «քաղաքական» զբոսանքները ամեն օր ուղեկցվում են ձերբակալություններով։ Այսօր ոստիկանությունը քաղաքի կենտրոնական այդ վայրից բերման ենթարկեց տասից ավելի քաղաքացիների:
2008-03-26 09:06

Այսօր ոստիկանությունը Հյուսիսային պողոտայից բերման ենթարկեց տասնհինգ-քսան քաղաքացիների։ Ձերբակալվածների մեջ շատ էին կանայք։ Ոստիկանները նրանց ուղեկցում էին իրենց ՈւԱԶ-ներն ու մարդատար մեքենաները եւ տանում։

Մի երիտասարդ աղջիկ «քաղաքական» զբոսանքի էր եկել մոր հետ։ Մորը ձերբակալել էին, աղջիկը շարունակում էր մնալ Հյուսիսային պողոտայում։

Մի կին լաց լինելով ոստիկաններին պատմում էր, որ իր ամուսնուն ձերբակալել են իր հետ երեկոյան անմեղ զբոսանքի ժամանակ։ Քիչ անց ոստիկաններն ընդունեցին իրենց սխալը՝ հուզված ու արտասվախառն կնոջը խոստանալով բաց թողել իր ամուսնուն։

Ձերբակալվածների թվում են ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տղան՝ Արսեն Խառատյանը, ով հայտնի է, որպես երիտասարդական «Սկսել ա» շարժման մասնակից, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի անդամ Գագիկ Ներսիսյանը։

Ձերբակալվածների ճակատագրով հետաքրքրվելու համար Երեւանի Կենտրոնի ոստիկանություն մեկնեցին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները։

«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հույս ունի, որ հատկապես կին ձերբակալվածներն այսօր տանը կգիշերեն։

«Մեզ պետք է հուզի, թե ինչու այդքան հրապարակային, ինչու՞ այս ձեւով է արվում, ո՞րն է սրա չհայտարարված նպատակը։ Դուք էլ եք հասկանում, որ սա հասարակության ներսում լարվածությունը, անհանգստությունը մեծացնում է»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։

Հյուսիսային պողոտայում ոստիկանության մի սպա մոտեցավ եւ ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր հանձնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանին։

«Ի տարբերություն ոստիկանության, ես օրինապաշտ մարդ եմ եւ կատարում եմ օրենքի բոլոր պահանջները եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս»,- ասաց Զուրաբյանը ծանուցագիրը բերող ոստիկանին եւ ստորագրեց այն։

Ծանուցագրում նշված էր, որ Լեւոն Զուրաբյանի նկատմամբ սկսվել է վարչական վարույթ եւ նա մարտի 27-ին, ժամը 11։00-ին հրավիրվում է Կենտրոնի ոստիկանություն։

Ծանուցագիրը բերած ոստիկանն ասաց, որ վարչական վարույթը չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու համար է սկսվել։

«Ես կարծում եմ, սա քաղաքական հետապնդման փորձ է»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։

Այսօր մարդիկ «քաղաքական» զբոսանքի էին եկել շարք կանգնելու եւ գիրք կարդալու։ Շատերին հաջողվեց դա անել։ Օրինակ, մի երիտասարդ աղջիկ կարդում էր Ռիչարդ Բախի «Փախուստ անվտանգությունից»-ը։

  Կարդալ նաեւ  
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 4 ՈՍՏԻԿԱՆԻ
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՉԻ ԱՄԱՉՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԻՑ
ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ (VIDEO)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼԵՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ (VIDEO)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՐՁԱԿՎԱԾ ԳՆԴԱԿՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴԻՊԵԼ Է ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ, ՄԵԿԸ՝ ՄԱՐՄՆԻՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ՝ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ՝ ՆՎԱԶԵԼ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ԳՈՐԾՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵԺ ԳԻԾ Է ԳՈՐԾՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՐԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
 
«    Փետրվար 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է։
Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio