Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.02.09
Գլխավոր  >  Լուրեր
Մարտի 25-ի ցերեկը, 13:20-ին, իր բնակարանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանը երկրի բարձրաստիճան ղեկավարության մասնակցությամբ հրավիրել է արտակարգ խորհրդակցություն:
2007-03-25 04:06

ՀՀԿ Խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար տերժ տարգսյանը, որն առավոտյան ուղեւորվել էր Պեկին, ճանապարհին, վարչապետի մահվան լուրը ստանալով, որոշել է հետաձգել այցը Չինաստան եւ վերադարձել է Երեւան:

ՀՀԿ փոխնախագահ տիգրան Թորոսյանը տեղեկացրել է, որ տերժ տարգսյանի վերադարձից անմիջապես հետո կգումարվի ՀՀԿ խորհրդի նիստ: 

«Վստահ եմ, որ կուսակցությունը կկարողանա ուժ գտնել իր մեջ տանելու չափազանց ծանր այս կորուստը»,- ասել է Թորոսյանը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Մարգարյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր խորը կսկիծն ու կարեկցանքը:

Ըստ Նախագահի մամուլի ծառայության` Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով` հետեւյալ կազմով.

տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) .

Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) .

տերժ տԱտԳտՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպա նության նախարար.

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար.

Արմեն ԳԵՎՈտՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար.

Նորայր ԴԱՎԻԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար.

Վարդան ԽԱՉԱտտՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար.

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար .

Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.

Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆ Երեւանի քաղաքապետ.

Նավասարդ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆ- Հայաստանյայց Առաքելական տուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ .

Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ: .

Այսօր տեղի է ունեցել պետական հանձնաժողովի առաջին նիստը:

Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ Հայաստան ֿավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը :

Անդրանիկ Մարգարյանը գլխավորում էր մայիսի 12-ի ընտրությունների մասնակցելու համար ներկայացված ՀՀԿ համամասնական ֿուցակը: Նա ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվել է 2000թ.-ի մայիսի 12-ին: 1998թ.-ից ղեկավարում էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: 1998թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ` ԵԿՄ վարչության անդամ: 

Մարգարյանը ծնվել է 1951թ.-ի հունիսի 12-ին:

  Կարդալ նաեւ  
 
«    Փետրվար 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է։
Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio