ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ ՄՏՆԵԼՈՒ ԱԼԻՆԱՅԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ալինայենց հարեւանները վաղուց են սովորել նրա շուրջօրյա պարապմունքներին ու փորձերին. Ալինան ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։Հիմա էլ Երգի պետական թատրոնում երգել է սովորում։ Նա երազում է հայտնվել հայկական շոու բիզնեսումտ իր տաղանդը ցույց տալու, հայտնի դառնալու համար։ Շոու բիզնես մուտք գործելու համար նա վաղուց տարբերակներ է մշակել եւ ընտրել իր կարծիքով ամենահեշտը։
«Լսել էի, որ եթե կուսակցական ես դառնում, քեզ մի քիչ ակտիվ ես դրսեւորում, օգնում են։ Ես էլ երկար մտածելուց հետո, թե ինչպես կարող եմ իրագործել երազանքներս, որոշեցի դիմել «Օրինաց երկիր» կուսակցությանը»,- ասում է Ալինան։ 2007-03-29
«Օրինաց երկիր» կուսակցությունը օգնել է նրան երգ ձայնագրել, տարբեր համերգների մասնակցելտ դրա դիմաց պահանջելով չբացակայել կուսակցության ժողովներից եւ միշտ ներկա լինել կազմակեպված միջոցառումներին։
«Ճիշտն ասած, ինձ համար այդ ժողովները, կազմակերպված
ակցիաները շատ անհետաքրքիր էին, ես մի կերպ էի մասնակցում նիստերին։ Իսկ հիմա «Օրինաց երկիր»-ը արդեն «սկել է», էլ չի կարողանում օգնել»,- ասում է Ալինան։
Կուսակցությունում 11 հազարից ավելի երիտասարդներ կան, ասում է «Օրինաց երկրի» երիտասարդական թեւի նախագահ տամվել Ֆարմանյանը։
«Մեր երիտասարդները հստակ գիտեն իրենց անելիքը եւ բոլորը պայքարում են երկրի լավ ապագայի համար։ Վերջին ամիսներին դեռ չի գրանցվել այնպիսի դեպք, որ երիտասարդները լքեն կուսակցությունը»,- ասում է նա։
 |
Բայց Ալինան արդեն դուրս է եկել «Օրինաց երկրից» եւ մոտ օրերս պատրաստվում է ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը. նրա խոսքովտ այնտեղ պայմանները լավ են։ Բայց մինչ այդ, հասցրել է մեկ այլ կուսակցությունից էլ օգուտ ունենալ։
«Որոշեցի բախտս փորձել եւ դիմեցի «Հանրապետական» կուսակցությանը, որ անդամագրվեմ։ Նրանց ասացի, որ ես շատ լավ երգում եմ, նվագում, իրենց համար կատարեցի իմ ստեղծագործություներից եւ պատմեցի, որ միակողմանի ծնողազուրկ եմտ հայրս մահացած է, իսկ ուսման վարձս չեմ կարողանում վճարել։ Ասացինտ կօգնեն, բայց պետք է անդամագրվեմ։ Ես էլ համաձայնեցի»։
Ալինայի եղբայրը 16 տարեկան է։ Նա էլ է պատրաստվում
 | երաժիշտ դառնալ. շեփոր է նվագում։ Քույրը մտադիր է եղբորն էլ տանել իր ճանապարհով։
«Դե գիտեքտ ես կարծում եմ, որ սխալ չեմ անում,- ասում է Ալինան։- Կուսակցություները բա էլ ուրիշ ինչի՞ համար են։ Համ էլ, նախընտրական օրեր են, դրա համար են այսպես օգնում, թե չէ հետո դժվար է որեւէ բան ստանալը։ Բացի այդ, որ ընտրվեցին, մեզ կմոռանան ու իրենք կսկսեն փողեր պոկել»։
Արտակ Վարդանյան Պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնի 1-ին կուրս
|
|
|
| « Փետրվար 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|