Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.02.09
Գլխավոր  >  Լուրեր
Ապրիլի 8-ից սկսելու է նախընտրական քարոզարշավը, ու այս օրերին կուսակցություններում վերջին ճշգրտումներն են արվում։ Որքանո՞վ են պատրաստ կուսակցությունները այդ կարևոր մեկնարկին, ի՞նչ են խոստանում մեզտ ընտրողներիս, ինչպե՞ս է անցկացվելու քարոզարշավը եթերում։ Այս հարցերն ուղղեցինք մի քանի կուսակցությունների։
2007-04-06 07:35

ԲՀԿ-ն պատրաստ է քարոզարշավին, լինելու է հանրապետության բոլոր մարզերում, օգտվելու է անվճար ու վճարովի եթերներից, բայց օրենքի սահմաններում։ Քարոզարշավին, կուսակցության հանրային կապերի պատասխանատու Բաղդասար Մհերյանի բառերովտ պատրաստ է ամբողջությամբ։ ԲՀԿ-ն ունի կուսակցության մասին գրված շատ երեգեր, բայց հեղինակների անուններ Մհերյանը չտվեց. ասաց, որ բոլորն էլ հայտնի անուններ են։ ԲՀԿ-ի նախընտրական շտաբը գլխավորելու է փոխնախագահ Վարդան Վարդանյանը։ Ամենաուշագրավը, սակայն, լինելու է ԲՀԿ-ի քարոզարշավի սկիզբը. Բաղդասար Մհերյանի տեղեկացմամբտ Ամենայն Հայոց կաթողիկոսը օրհնելու է իրենց կուսակցության քարոզարշավը։ Հարցինտ միայն ԲՀԿ-ի՞ թե՞ մյուս կուսակցություններինն էլ, պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում մյուս կուսակցություններում, ես խոսում եմ մեր կուսակցության մասին»։

Մյուս կուսակցություններից Ազգային Միաբանությունը, մասնավորապես, օրհնություն ստանալու հարցով Վեհափառին դիմելու մասին չէր մտածել։ Կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նախ բացատրեց, որ Վեհափառը համայն հայությանն է, ու պետք չէ նրան կոնկրետ կուսակցության հետ կապել, հետո էլ պատմեց «Անառակ որդու վերադարձի» պատմությունըտ մեկնաբանելով, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը, առակի հոր նման, գուցե, իսկապես ուրախացել է անառակ որդու վերադարձով ու մտածում է, որ պետք է օրհնել նրան։

Ազգային միաբանության քարոզարշավի առաջին օրվա անելիքերը իմանալու համար էլ ապրիլի 9-ին, ժամը 12-00.ին հրավիրեց գրասենյակտ ասացտ տեղում կիմանաք։ Կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը։

Հանրապետականը քարոզարշավի առաջին օրը կոնկրետ միջոցառում չի ծրագրել. կլինեն միայն հեռուստատեսային ելույթներ։ Մեդիա-պլանը ամբողջությամբ պատրաստ է, պատրաստ է նաև այցելությունների ու հանդիպումների գրաֆիկը, իսկ նախընտրական բուկլետները դեռ վերջնական

 
տեսքի բերված չեն։ Նախընտրական շտաբը կգլխավորի Հովիկ Աբրահամյանը, նախընտրական կարգախոսն էտ «Քեզ համար, Հայաստան», կլսենք կուսակցությանը նվիրված երգեր, ու ընդհանրապես, կուսակցությանտ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդուարդ Շարմազանովի բառերովտ ՀՀԿ-ի քարոզարշավը ընթանալու է հաճելի անակնկալներով։

Հայտնի երգի բառերըտ «Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում» ՕԵԿ-ը փոխել է ու առաջիկա մեկ ամսում լսելու ենք «Հենց այսպես էլ ապրում ենք մենք օրինաց երկում» տարբերակը։ ՕԵԿ-ի նախընտրական շտաբը գլխավորելու է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

  Կարդալ նաեւ  
«25 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԱԽՈՍԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ԼՂՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԲՀԿ-Ն ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐԿԻՆ
ԲՀԿ-Ն ԳՈՀ ՉԷ, ԲԱՅՑ ՉԻ ՆԵՂԱՑԵԼ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է, «ԵԹԵ ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ՉԵՍ, ԱՊԱ ՄԵՐ ԴԵՄ ԵՍ» ՄՈԴԵԼՈՎ»
«ԱՄԲՈՂՋ ՊԵՏԱԿԱՆ ԼԾԱԿԻ ԴԵՄ ԷԻՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»
ՀՀԿ ԵՐԵՒԱՆՅԱՆ ՏՐԻՈՒՄՖԻ ԳԻՆԸ
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է... ԱՌԱՅԺՄ
ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
 
«    Փետրվար 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է։
Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio