ՊԼԱՍՏԻԿԵ ՇՇԵՐՈՎ ԵՐԹ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ

«Իմպիչմենտ» դաշինքի հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում էր: Քաղաքական ելույթներից հետո հավաքվածները երթի ելան Բաղրամյան փողոցով:
Նրանց ձեռքերի պլաստիկե շշերը խորհրդանշում էին 3 տարվա վաղեմության դեպքերը, երբ Էդգար Առաքելյանը ընդդիմության հետ Բաղրամյան պողոտայում բախումից հետո դատապարտվեց ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար: 2007-04-14 12:09
«Մեր երազած Հայաստանի ճանապարհին այս պահին համար առաջին խոչընդոտը Քոչարյանի իշխանությունը չէ, այլ քրեական օլիգարխը»,- նշեց «Ինպիչմենտի» ցուցակը գլխավորող Հայկական Ժամանակ օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Հանրահավաքին ներկա էին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ տարգսյանը: Այս փաստը «Իմպիչմենտի» ղեկավարները նշեցին, որպես ապացույց, որ ընդդիմությունը կարող է միասնական լինել:
Ապրիլի 13-ի հանրահավաքը նաեւ հիշատակի ակցիա էր, նվիրված 2004թ.-ի դեպքերին, ոստիկանները ցրեցին Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող ընդդիմության հանրահավաքը: Այդ օրը ծեծվեցին եւ ձերբակալվեցին բազմաթիվ մարդիկ, իսկ Էդգար Առաքելյանը դատապարտվեց ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար:
Երթի կազմակերպիչները ցուցարարներին պլաստիկե շշեր բաժանեցին, որոնց վրա գրված էր «Հեռացնենք միասին»: Ցուցարարները նախ քայլում էին մայթերով, հետո, Բաղրամյան պողոտա հասնելով, նրանք դուրս եկան փողոցի բանուկ մաս; Մարդիկ թափահարում էին պլաստիկե շշերը, դրանք խփում էին իրար եւ վանկարկում «ա-զա-տու-թյուն», «իմ-պիչ-մենտ»:
Երթի մասնակիցները հավաքվեցին Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ, որտեղ 3 տարի առաջ տեղի էր ունեցել ցուցարարների վրա ոստիկանների հարձակումը: «Իմպիչմենտ»-ը ներկայացնողներից Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը եզրափակեց ակցիան, ասելով, որ ֿուցարարները կարող են որպես հուշանվեր իրենց պահել պլաստիկե շշերը կամ դրանք գցել աղբարկը:
Շշերի մի մասն էլ ցուցարարները կապեցին ակադեմիայի դիմացի ծառերին, որպեսզի անցորդները հիշեն, որ երեք տարի առաջ Հայաստանում պլաստիկե շիշը զենք է համարվել, եւ դրանով ընդհարման ժամանակ ոստիկանին հարվածելու համար մարդ է դատապարտվել:
|
|
|
| « Փետրվար 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|