ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՄ ԸՆՏՐԵԼ, ԲԱՅՑ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ՁԵԶՄԷ ՄԻ ՄԱՍԸ ԼԻՆԵԼ»

Արտո Թունջբոյաջյանը նախընտրական շրջանում երկրորդ անգամ հանդես եկավ համերգով: Եթե առաջին դեպքում նրա հանրահայտ «Արարատ» երգով մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուակցության քարոզարշավը, ապա երկրորդ համերգը ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում էր: 2007-04-18 12:01
Երգիչը տարբեր քաղաքական ուժերի հրավերով համերգներով հանդես գալը բնական երեւույթ է համարում եւ համոզված է, որ տաֆֆի Հովհաննիսյանն իրենից չի նեղանա. «Րաֆֆին իմ ընկերս է: Րաֆֆին իմ գործս գիտի: Գիտի, որ ես կոշկակար չեմ, երաժիշտ եմ: Ով լավություն ընում է իմ ազգիս համար, ես իրեն մոտն եմ, պրոբլեմ
չի»:
«Չեմ գիտեր, չեմ կարա ընտրեմ, իրավունք չունեմ, բայց իրավունք ունեմ ձեզմէ մի մասը ըլնել: Ով գիտի բոլոր հայերը հավաքելը, անունը կարեւոր չի, ես իրա կողմն եմ»,- ասում է Արտո Թունջբոյաջյանը:
Ազատության հրապարակում կայացած համերգը կազմակերպել էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունը եւ Հայ երիտասարդական միությունը: «Երիտասարդությունը ոչ միայն ապագան է, այլեւ ներկան: Ճիշտ ընտրությունը Դաշնակցությունն է, վստահեք Դաշնակցությանը, համախմբվեք Դաշնակցության շուրջը»,- համերգից առաջ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան տաղաթելյանը:
Մեկուկես ժամ տեւած համերգի ընթացքում Արտո Թունջբոյաջյանը կատարեց երգեր իր Haw much is Yours ալբոմից, ինչպես նաեւ «Ցելաֆոնը մի նետեր» երգը: «Դուք սիրու՞մ եք ձեր երկիրը»,- հարցնում էր Արտոն եւ ստանալով «Այո» պատասխանը, հարցնում էր` «Հապա ֿելաֆոն ո՞վ է նետում»…
Հանրահայտ «Արարատ» երգը Թունջբոյաջյանը կատարեց երկու անգամ: ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում երգիչը ապրիլի 26-ին երգելու է Գյումրիում, 27-ին` Վանաձորում:
|
|
|
| « Փետրվար 2010 » |
|---|
| Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր |
|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|