Ի ն ֆ ո ր մ ա ց ի ա յ ի   ձ ե ր   ա լ ի ք ը
 
 
 2010.02.09
Գլխավոր  >  Լուրեր
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քաղաքում նախընտրական քարոզչություն իրականացնողների կողմից բազմաթիվ խախտումներ է արձանագրել. Կուսակցություններն ընտրողներին ձայնի դիմաց փող եւ բնամթերք են առաջարկում։
2007-04-23 08:24

Կազմակերպությունը (ՀՔԱ) «Իրավական նախաձեռնություն, ընտրություններ 2007» ծրագրի շրջանակներում հետևում է նախընտրական քարոզչության ընթացքին:

Մեկ խախտում արձանագրվել է թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Արկադի Համբարձումյանի կողմից: Անկուսակցական Համբարձումյանին առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ցուցակում նա գրավում է 86-րդ տեղը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա դրամական միջոցները սահմանափակվել են պատգամավորական գործունեությունից ստացած 3 միլիոն 130 հազար դրամ աշխատավարձով: Մինչդեռ նախընտրական բուկլետում նշվում է նրա կատարած բարեգործությունների մասին, որոնք պատգամավորության թեկնածուն կատարել է անձնական միջոցներից: Ըստ բուկլետի, վերջին երեքուկես

 
տարվա ընթացքում նա ‎‎ֆինանսավորել է 44 միլիոն 500 հազար դրամի ծրագրեր: տտացվում է, որ թեկնածուն հայտարագրած գումարները 11 անգամ ավելի գումար է ծախսել բարեգործական նպատակներով։

Կազմակերպության դիտորդները խախտումներ են արձանագրվել ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ-ի կողմից: Վանաձորի հանրապետական քաղաքապետ տամվել Դարբինյանը մանկապարտեզներից մեկի ծնողների հետ հանդիպման ժամանակ խնդրել է քվեարկել ՀՀԿ օգտին: Վանաձորի պոլիկլինիկաներից մեկի կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն էլ իր հերթին է քարոզել ՀՀԿ օգտինտ հորդորելով ձայն տալ հարազատ կուսակցությանը:

Ըստ զեկույցի, ՀՀԿ-ի օգտին են աշխատում նաև գազամատակարարման և գազա‎ֆ‎իկացման Լոռու մարզային գրասենյակը: Գրասենյակի յուրաքանչյուր աշխատողին պարտավորեցրել են 10 հոգու ստորագրություն ու անձնական տվյալներ հավաքել:

«Նույնիսկ ներհամայնքային երթուղիների վարորդներին երթուղիների տերերը պարտադրել են ներկայացնել 15 ընտրողի անձնագրային տվյալներտ հօգուտ ՀՀԿ-ի»,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր տաքունցը:

Զեկույցում նշվում է, որ ՀՅԴ-ն նախընտրական կաշառքի մեկ ձայնի համար վճարում է 7000 դրամ, ՀՀԿ-նտ 3000-5000 դրամի շրջանակներում:

Դիտորդների տվյալներով, Վանաձորի տարոն թաղամասում
 
տեղակայված ԲՀԿ նախընտրական շտաբում տարաձայնությունների ու վիճաբանությունների առիթ է հանդիսացել շտաբի պետի կողմից յուրաքանչյուր ընտանիքի ընդամենը 5կգ ալյուր հատկացնելը: Վեճից հետո շտաբի պետը յուրաքանչյուր ընտանիքին հատկացվող ալյուրի քանակն ավելացրել է ևս 20 կգ-ով:


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդների տվյալներով, ԲՀԿ-ն ալյուր բաժանելով չի սահմանափակվում: Կուսակցության կողմից քաղաքացիներին մատուցվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն: տարոն թաղամասի բնակիչներին կուսակցության ներկայացուցիչները ինչ-որ ծրարներ են տվել, որտեղ ԲՀԿ կնիքով փաստաթղթի վրա լրացրել են ընտանիքի անդամների անձնական տվյալները:

Զեկույցում նաեւ նշվում է, որ ՄԱԿ գրասենյակում շարունակվում են քաղաքացիների կողմից սոցիալական հարցերով դիմումներ վերցնել: Դաշնակցությունն էլ իր պաստառներն ու բուկլետները փողոցում քաղաքացիներին բաժանելու պատվին արժանացրել է անչափահասներին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրած խախտումների մասին գրավոր հայտնելու է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:


Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր

 
«    Փետրվար 2010    »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 
Համաձա՞յն եք, որ ամառային հանգիստը պետք է անցկացնել Հայաստանում
Այո, որովհետեւ այդպես էժան է
Այո, որպեսզի ծախսված գումարները մնան Հայատանում
Ոչ, որովհետեւ թանկ է
Ոչ, որովհետեւ սպասարկումը ցածր մակարդակի վրա է

HotLine

 


Armenian Top Web Sites Statistics & Rating

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի (OSIAF) ֆինանսական օժանդակությամբ
Նյութերի արտատպման դեպքում հղումը հեղինակին եւ Ինտերնյուսին պարտադիր է։
Copyright 2007. Internews Media Support NGO developed and designed by PxAll Design Studio